«Ինձ ստիպեցին». Դիանա Տոռեսն` առաջին մասնագիտության և դժվարությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն այս անգամ փորձել է բացահայտել դերասանուհի Դիանա Տոռեսին` մասնագիտությամբ ոչ թե դերասանուհի է, այլ ատամնաբույժ։

«Սովորել եմ Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ատամնաբուժական ֆակուլետը, թեև երբեք չեմ սիրել ընտրածս մասնագիտությունս, բայց անպես էլ չէ, որ լավ չեմ սովորել, սովորել եմ լավ»,-նշում է դերասանուհին։

Ըստ Դիանայի՝ նա ընդունվել է Պետական Բժշկական Համալսարանի ատամնաբուժական ֆակուլետը ծնողների հորդորով։

«Ինչքան էլ, որ դժվար էր ինձ համար, ստիպված սովորեցի, բոլորն ասում են, թե այդքան տարի սովորելուց հետո ոնց կարող ես քո մասնագիտությամբ չաշխատել, բայց ես ասացի` մեկ է ինձ համար, քանի որ ես չեմ սիրում, և ես չեմ ընտրել այդ մասնագիտությունը»,-խոստովանում է նա։

Մեր այն հարցին, թե հնարավոր է օրերից մեկ օր որոշումը փոխի և աշխատի որպես ատամնաբույժ, դերասանուհին պատասխանեց․

«Չեմ կարծում եմ, որ նման օր կգա․ ես շատ եմ սիրում դերասանի մասնագիտությունը։ Ես ինձ շատ լավ եմ զգում այս ոլորտում »։

Իսկ ինչ վերաբերում է համաշխարհային համաճարակին, նա կարծում է, որ շուտով այս էպիդեմիան կնահանջի․

«Բոլոր ժամանակներում էլ նման համաճարակներ եղել են, երբ հակավիրուսը հայտնաբերվի, այն ժամանակ էլ կվերջանա այս ամենը»,-հավելեց Դիանա Տոռեսը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս