Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 28-ով՝ ընդհանուրը դառնալով 242 հազար 271:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Ըստ շտաբի տվյալների՝ վարակվածների թվի աճը կազմել է 4.3 տոկոս՝ նախորդ օրվա 4.9 տոկոսի դիմաց: Հաստատված նոր դեպքերից 4 հազար 461-ը ախտանիշներ չեն ունեցել:
Երկրում ապաքինվածների թիվն ավելացել է 4 հազար 491-ով՝ կազմելով 48 հազար 003: Այսպիսով, երկրում բուժվել է վարակվածների 19.8 տոկոսը:Վերջին մեկ օրում Ռուսաստանում մահացել է 96 մարդ: Կորոնավիրուսի հետևանքով, ընդհանուր առմամբ, երկրում մ ահացել է 2 հազար 212 մարդ: