07.02.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

  • «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Համացանցի անվտանգության համաշխարհային օրվան և Համացանցում հայկական այբուբենի օգտագործման օրվան

Փետրվարի 7–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Համացանցի անվտանգության համաշխարհային օրվան և Համացանցում հայկական այբուբենի օգտագործման օրվան։

Ասուլիսի ընթացքում կքննարկվեն համացանցում անվտանգության ապահովման հարցերը, առցանց սպառնալիքներից պաշտպանվելու հիմնական սկզբունքները։

Ասուլիսի բանախոսներն են.

– Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյան

– ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար, Համացանցում հայկական այբուբենի օգտագործման օրվա նախաձեռնող Զոհրաբ Եգանյան

  • «Հայք» տեղեկատվական կենտրոնի հյուրերն են՝ ՌԱԿ փոխատենապետ Լևոն Բլխյանը, կենտրոնական վարչության անդամներ Ալեքսան Քարադանայանը և Ջենի Գրիգորյան-Բարսեղյանը

Փետրվարի 7-ին, ժամը 12:00 -ին «Հայք» տեղեկատվական կենտրոնը (Թեքեյան հիմնադրամի փոքր դահլիճ) հրավիրում է ասուլիսի՞

Թեման՝ «Ռամկավար Ազատական կուսակցությունը ո՛չ դաշինքով, ո՛չ ուղղակի  չի մասնակցի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին»:   ՌԱԿ-ըհանդես կգա հայտարարությամբ:

Հյուրերն են՝ ՌԱԿ փոխատենապետ Լևոն Բլխյանը, կենտրոնական վարչության անդամներ Ալեքսան Քարադանայանը և Ջենի Գրիգորյան-Բարսեղյանը

Փետրվարի 7-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը: ԹԵՄԱ՝ նախընտրական գործընթացների և հնարավոր զարգացումների մասի

  • Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը

Փետրվարի 7-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: ԹԵՄԱ՝ պարզաբանումներ՝ անցած շաբաթ կայացած ԱԻՄ արտահերթ համագումարի արդյունքների և ներկա նախընտրական գործընթացների վերաբերյալ:

  • Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը

Փետրվարի 7-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը: ԹԵՄԱ՝ նախընտրական գործընթացների և հնարավոր զարգացումների մասին:

  • «Նոյյան Տապան». ՀՀ քաղաքացիները բարձրաձայնում են ընտրությունների նոր համակարգի խնդրահարույց հարցերի մասին
    Փետրվարի 7-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի կունենա ասուլիս՝  ազատ լրագրողների մասնակցությամբ։
    Թեման՝  «ՀՀ շարքային քաղաքացիները  և կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նոր  համակարգը. Քաղաքացիների տեղեկացվածության մակարդակը և  համակարգի մտահոգիչ հարցերը. Խնդիրների  շտկմանն ուղղված  առաջարկները  և պահանջները»։
    Բանախոսներն են`
    Գոհար Արշակյանը և Սոնա Մաղաքյանը
    Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24  կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին:
    «Նոյյան Տապան».«Հայկանդուխտ»-ն ընդդեմ Արթուր Բաղդասարյանի.Դատական գործընթացի նոր մանրամասներ
    Փետրվարի 7-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝  ««Հայկանդուխտ» կուսակցության ղեկավարը դատարան է դիմել եւ պահանջել առոչինչ համարել Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ի գրանցումը.  Դատական գործընթաց և նոր մանրամասներ. հետագա քայլեր և հնարավոր զարգացումներ» թեմայի շուրջ։
    Բանախոսներն են՝
    Արմենուհի Ղազարյան -«Հայկանդուխտ» կուսակցության նախագահ
    Ռազմիկ Ռուշանյան – «Ազատամարտիկների և զորացրված զինծառայողների իրավունքների պաշպանություն» ՀԿ նախագահ
    Բանախոսների ցանկը կհամալրվի
    Ասուլիսի մասնակիցները հանդես կգան նաև քաղաքական հայտարարությամբ։


    ՀԱՆԴԻՊՈՒՄ

  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը կհյուրընկալի «Շնեյդեր էլեկտրիկ» բաց բաժնետիրական ընկերության պատվիրակությանը

Փետրվարի 7-ին, ժամը 1100-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը կհյուրընկալի «Շնեյդեր էլեկտրիկ» բաց բաժնետիրական ընկերության պատվիրակությանը՝ ՌԴ-ում և ԱՊՀ-ում «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության գլխավոր տնօրեն Յոհան Վանդերպլաետսի գլխավորությամբ:

Հանդիպման նպատակն է կրթական, գիտական և ինովացիոն ներուժի ինտեգրման հիման վրա երկու կողմերի միջև երկարաժամկետ համագործակցության հաստատումն ու զարգացումը։

Հանդիպմանը կմասնակցեն ՀԱՊՀ-ի Հոգաբարձուների խորհրդի, Գիտական խորհրդի և Ռեկտորատի անդամները, ՀԱՊՀ-ի ինստիտուտների և ֆակուլտետների ներկայացուցիչները, հյուրեր։

 

  • Փետրվարի 7-ին, երեքշաբթի, ժամը 12:00-14:00-ն Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում (Կորյունի 8շ, բն. 5, Երեւանի պետական բժշկական քոլեջի հարեւանությամբ, “Նաիրի”գրատան կողքի մուտքով 2-րդ հարկ) տեղի կունենա §Նոր անորոշություններ ԵՄ-ի ու եվրոպական անվտանգության համա՞ր¦ խորագրով փորձագիտական քննարկումը:

    Հիմնական բանախոսը՝ «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը կներկայացնի գլոբալ և եվրոպական անվտանգության արդի մարտահրավերները, որոնք առաջացել են կամ հնարավոր են Եվրոպայում ու նրանից դուրս առանցքային զարգացումների արդյունքում. ԱՄՆ-ում նոր նախագահի պաշտոնավարման սկիզբ և նրա դիրքորոշումները ռուս-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ-Եվրոպա, ԱՄՆ-ՆԱՏՕ հարաբերությունների ապագայի վերաբերյալ, Brexit-ը և նրա ուրվագծվող հետևանքները, եվրոպական առանցքային պետություններում (Ֆրանսիա, Գերմանիա) սպասվող ընտրություններ, անվտանգության նոր մարտահրավերները Արևելյան Եվրոպայի ու Հարավային Կովկասի հակամարտությունների համար և այլն:




Լրահոս