Դաշայի ծնողները պահաջում են գտնել իրենց աղջկան խոշտագած կովկասցիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաթարստանի հանրապետության դատախազության շենքի մոտ տեղի կունենա ցույց՝ ի հիշատակ այս տարվա օգոստոսին բռնաբարված ու սպանված Դաշա Մաքսիմովայի։ Աղջկա հարազատները, ընկերները, ծնողները եւ պարզապես ոչ անտարբեր մարդիկ հավաքվելու են Դաշայի մահվան 40–րդ օրը, որը համընկել է նրա ծննդյան օրվա հետ (այսօր կլրանար նրա 18–ամյակը)՝ հիշատակը հարգելու եւ իշխանություններից արդարադատություն պահանջելու համար։Հիշեցնենք, որ օգոստոսի 19–ին 17–ամյա Դաշա Մաքսիմովան դաժանորեն սպանվել էր Կազանի մերձակայքում։ Մահից քիչ առաջ աղջիկը հասցրել էր զանգահարել իր ընկերներից մեկին եւ հայտնել, որ իրեն հետապնդում են մի խումբ կովկասցիներ։ Զանգից 20 րոպե անց ժամանած ընկերները հայտնաբերել էին Դաշայի այլանդակված մարմինը։ Գործով ձերբակալել էին 9 հայաստանցիների եւ  մեկ ադրբեջանցի՝ հագուստի վրա արյան հետքերով։ Սակայն հաջորդ օրը նրանք բոլորն արդեն ազատ էին արձակվել, իսկ հետաքննությունը հայտնել էր, որ հանցագործության մեջ բացակայում է “կովկասյան հետքը”,-գրում է Lenta.ru -ն:




Լրահոս