Հրդեհի ահազանգ Թումանյան փողոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 25-ին, ժամը 20:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։33-ին, մարվել՝ 21։29-ին։ Այրվել են ծխատարում (մոտ 30 գմ) կուտակված ճարպային նստվածքը և մոտ 20 գմ մալուխ։




Լրահոս