ՀԱԿ-ը հայտարարեց մեկ շաբաթյա շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու մասին.Տեղադրվում են վրաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Եվ այսպես, խորհրդակցության արդյունքում կոնսենսուսի միջոցով ՀԱԿ-ը ընդառաջում է ինքնաբուխ միջոցառում անցկացնելու ձեր ցանկությանը եւ այս պահից ազդարարում շուրջօրյա հանրահավաքների մեկնարկը”,- Ազատության հրապարակում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ներկայացնելով Կոնգրեսի որոշումը:Նա նշեց, որ իրենք պետք է պայմանավորվեն միջոցառման ժամկետի, կազմակերպական որոշ հարցերի շուրջ: “Հիմա մենք եւ դուք մեկ մարմին ենք”,- ասաց ՀՀ առաջին նախագահը:Նա առաջարկեց շուրջօրյա հանրահավաքների կամ նստացույցների տեւողությունը սահմանել մեկ շաբաթ եւ իշխանությունների առջեւ դնել նախորդ հանրահավաքի ժամանակ ներկայացված պահանջները:Հիշեցնենք, որ նախորդ հանրահավաքում ընդդիմության առաջնորդը ութ պահանջ էր ներկայացրել՝ առաջին կետով պահանջելով մինչեւ տարեվերջ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Լեւոն Զուրաբյանը խնդրեց ժողովրդին ազատել տարածքը, քանի որ նրանք պատրաստվում են վրաններ տեղադրել: Նիկոլ Փաշինյանն էլ հորդորեց ժողովրդին լինել կազմակերպված եւ ոչ մի սադրիչի ուշադրություն չդարձնել` նշելով որ իրենց միջոցառումը օրինական է` գրված հանրահավաքների ազատության մասին օրենքում:




Լրահոս