Իրանում հայրը հրազենով սպանել է իր 3 դստրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեպքը տեղի է ունեցել Քերմանշահ նահանգի գյուղերից մեկում։ 53-ամյա Միհրդատն իր երեք դստրերին՝ 7-ամյա Լադենին, 12–ամյա Մեհսային եւ  19-ամյա Մեհթափին, իր անձնական մեքենայով տարել է դաշտ եւ այնտեղ սպանել ինքնաձիգով։Թերթերը գրում են` Միհրդատը թմրամոլ է։ Սպանդից հետո Միհրդատը գնացել է տուն եւ  կնոջն ասել, որ դստրերին սպանել է այն պատճառով, որ մտահոգված է եղել նրանց ապագայով։ Կնոջ հետ տեսակցելուց հետո Միհրդատին այլեւս ոչ ոք չի տեսել:




Լրահոս