«Տեղյակ չեն բուն ծրագրից, փորձում են ցեխ շպրտել». Հրանուշ Հակոբյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նախարարության նկատմամբ հասարակության վստահությունն ավելացել է: Ավելին, ըստ նախարարի ՝  ի տարբերություն այլ նախարարների, ովքեր իրենց համակարգի յուրաքանչյուր աշխատակցի կարող են հանձնարարական տալ, Սփյուռքի նախարարը Սփյուռքի որևէ կառույցի կամ սփյուռքահայի հանձնարարություն տալ չի կարող: Սփյուռքի նախարարության աշխատակիցները համագործակցությամբ, զուտ մարդկային գործոնով են աշխատում:

-Տիկին Հակոբյան,«Արի տուն» ծրագիրը, որը 2009թ. կյանքի է կոչվել, ըստ տարբեր կարծիքների, ձևական բնույթ է կրում և այդքան էլ չի ծառայում իր բուն նպատակին: Բանն այն է, որ սփյուռքահայերը գալով հայրենիք և մասնակցելով այս ծրագրին, միանգամայն այլ պատկեր են տեսնում ՝  հիասթափվելով մեր երկրի վարքուբարքից, օրենքների կիրառման մեթոդներից… Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ սփյուռքահայերի նկատմամբ մեղմ վերաբերմունք կիրառելու անհրաժեշտությունը զգան նաև բարձրագույն ատյաններում:

-Եթե բարձրագույն ատյաններում չզգային սփյուռքահայերի նկատմամբ ջերմ ու մարդկային վերաբերմունքը, ապա Սփյուռքի նախարարությունը չէր ստեղծվի: Բայց նախարարությունը ոչ միայն պետական մարմին է, այլև ազգային, հայկական, որն աշխատում է Սփյուռքի բոլոր կառույցների ու կազմակերպությունների հետ: Այլ բան է, երբ 5 տարում հնարավոր չէ 7 միլիոն հայի հետ աշխատել:

Մանրամասն ՝ տեսանյութում:




Լրահոս