Սիրուշոյի երեխայի սեռը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու օր է, ինչ համացանցը ողողվել է տեղեկատվությամբ այն մասին, որ երգչուհի Սիրոշոն հղի է: Իհարկե, այդ լուրի մեջ առանձնապես բացառիկ ոչինչ չկա, քանի որ տարիներ առաջ ամուսնացած զույգը, բնական է, պետք է մի օր երեխա ունենա: Պարզապես մեր հասարակությունը սիրում է (կամ նրան ուղղորդում են) մտնել ուրիշի անձնական կյանք և փորփրել ներսից:

Զուտ հասարակական հետաքրքրության բավարարման նկատառումներով, Armlur.am -ը հետաքրքրվեց և պարզեց, որ Սիրոշոն իսկապես հղի է և շուտով տղա է ունենալու: Մենք հաջողություններ ենք մաղթում երիտասարդ զույգին:

top_levon_sirusho_top

Հիշեցնենք, որ Սիրուշոն ամուսնացած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու ՝  Լևոն Քոչարյանի հետ:

sirusho_levon_qocharyan_ts1323260563

Լևոն Քոչարյանը, ըստ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի, ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 16-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 2002 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի `  Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: Սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում, ստացել բակալավրի կոչում:

2006 – 2008 թթ. ծառայել է ՀՀ Ազգային Անվտանգության Հատուկ Մարտական Գործողությունների Վարչությունում: 2008 թվականից հանդիսանում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետեր և խորհրդի անդամ:
Զբաղվում է դայվինգով և սնոուբորդինգով:

imgres

 

Իսկ Սիրանուշ Քոչարյանը ՝

Ծնվել է 1987թ-ի հունվարի 7-ին: Սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 անգլիական թեքումով դպրոցում: Այնուհետև ընդունվել է և շարունակել կրթությունը Երևանի Պետական Համալսարանի Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետում: Երաժշտական կրթությունը է ստացել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: Վաղ հասակից զբաղվել է երաժշտությամբ `  երգել է և ստեղծագործել:
sirusho9-353




Լրահոս