Ուկրաինայում «շոուն ղեկավարում է» ԱՄՆ-ն. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան այն կարծիքին է, որ ԱՄՆ-ն է Ուկրաինայում «ղեկավարում շոուն». հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, գրում է itar-tass-ը:

«ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի այցի ժամանակ Կիևում հայտարարեցին հակաահաբեկչական գործողությունը վերսկսելու մասին: Գործողությունը սկսելու որոշումը Կիևում ընդունել էին Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջո Բրենանի ուղևորությունից հետո»,-ասել է Լավրովը:

«Ուստի՝ ես պատճառներ չունեմ չհավատալու, որ ԱՄՆ-ն է ղեկավարում այդ շոուն»,-ավելացրել է նախարարը:

Լավրովը նաև հայտարարել է, որ Կիևի իշխանությունները չեն կատարել Ժնևի պայմանավորվածություններից ոչ մեկը:

«Այո՛, նրանք համաներման մասին օրենքի նախագիծ են մշակել, բայց այդ փաստաթուղթը չի վերաբերում քաղբանտարկյալներին»,-հավելել է նա:




Լրահոս