Հաագայի դատարանը կքննի Ուկրաինայում տեղի ունեցած հանցագործությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային դատարանի գլխավոր դատախազ Ֆատու Բենսուդան սկսել է հետաքննություն` Ուկրաինայում Եվրամայդանի իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ՝ 2013 թվականի նոյեմբերիից մինչ 2014 թվականի փետրվար:

Ուկրաինան չի հանդիսանում միջազգային դատարանի անդամ, սակայն ուկրաինական օրենսդրությունը թույլ է տալիս այս դատարանի որոշումներն ընդունել, ինչի վերաբերյալ էլ ուկրաինական կողմը Հաագայի դատարանի դատավոր Հերման ֆոն Հեբբելին համապատասխան դեկլարացվիա է ուղղել:

Կիևի նոր իշխանությունները պահանջում են հետաքննել հայտնի իրադարձությունների ժամանակ մասսայական սպանությունների դեպքերը, որոնց համար մեղադրում են Յանուկովիչին:

Ավելի վաղ Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Արսեն Ավակովը մասսայական սպանությունների հիմնական մեղավոր հայտարարել էր հատուկ ջոկատ «Բերկուտին»:

Հիշեցնենք, որ բախումների արդյունքում Կիևում փետրվարի 18-20-ն ընկած ժամանակահատվածում սպանվեցին մոտ 100 մարդ:




Լրահոս