Յարոշը հրաժարվել է Նուլանդի առաջարկած 10 մլն դոլարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի ծայրահեղական «Աջ սեկտորի» համակարգող Անդրեյ Արտյոմենկոն ապրիլի վերջին հանդիպել էր ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի հետ, որն առաջարկել է կազմակերպությանը 10 մլն դոլարի ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Այս մասին Ուկրաինայի ՆԳՆ-ի աղբյուրին հղումով հաղորդել է «Իզվեստիան»:

Ամերիկացիներն առաջարկել են Արտյոմենկոյին ֆինանսական և տեղեկատվական օգնություն ցուցաբերել` «Աջ սեկտորից» լիարժեք քաղաքական կուսակցություն ստեղծելու նպատակով: Ի պատասխան ֆինանսական աջակցության՝ Նուլանդը պահաջել է «Աջ սեկտորի» ղեկավարներից նախահական ընտրություններից հետո «շարժման լիովին դեմիլիտարիզացում անցկացնել»:

Պետդեպի ներկայացուցիչները պատրաստ են եղել ուկրաինական ազգակայնականների կուսակցության շինարարության համար 5-10 մլն դոլար հատկացնել, սակայն «Աջ սեկտորի» ղեկավար Դմիտրի Յարոշը հրաժարվել է ամերիկացիների առաջարկած պայմաններից: «Ամերիկացիների նախաձեռնությունն ու առաջադրած պայմանները չեն գոհացրել «Աջ սեկտորի» ղեկավար Դմիտրի Յարոշին: Նա հայտարարել է, որ առաջարկվող գումարը բավարար չէ, և զինաթափման դեպքում կազմակերպությանն ու նրա ղեկավարներին կարող է ֆիզիկական ոչնչացում սպառնել», – պատմել է ՆԳՆ-ի աղբյուրը:




Լրահոս