Իշխանության ներկայացուցիչները չներկայացան քննարկմանը (ֆոտո)

Իշխանության ներկայացուցիչները չներկայացան քննարկմանը (ֆոտո)

Այսօր տեղի ունեցավ «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» թեմայով քննարկումը, որի կազմակերպիչը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպությունն էր:

Հանդիպմանը հրավիրված են եղել ՀՀ պետական պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Սակայն Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ասաց, որ, ինչպես այլ նման քննարկումներին, այս քննարկմանը ևս իշխանությունները չեն ներկայացել, և, հետևաբար, հակառակ տեսակետ չի լինելու:

«Ցավոք սրտի, ինչպես միշտ իշխանության ներկայացուցիչները չկան: Իմ կարծիքով՝ նրանք ինքնուրույն կարծիք չունեն, որովհետև չգիտեն, թե ինչ է մտածում առաջին դեմքը: Եթե իրենց կարծիքն էլ ունենան, վախենում են հայտնել, որովհետև կկորցնեն իրենց աշխատանքը: Դրանում ես համոզված եմ», – ասաց նա:

Հայտնենք, որ քննարկմանը որպես բանախոսներ մասնակցել են  «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և այլք:

1

2

3

4