Հրապարակ. Գագիկ Ծառուկյանի աստեղային ժամը այս երկու տարիներն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”Ինչպե՞ս խաղալ Գագիկ Ծառուկյանով”” վերնագրով վերլուծականում թերթը մասնավորապես գրում է. “”Գրեթե բոլոր լրատվամիջոցները համառորեն փորձում են հասկանալ` անցյալ տարվա փետրվարյան հուշագրի վերաբեռնում լինելո՞ւ է այս տարի, այսինքն` Գագիկ Ծառուկյանը հավաստելո՞ւ է, որ 2013-ին պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Մինչև ՀՀ նախագահի ընտրությունների պաշտոնական մեկնարկը Գագիկ Ծառուկյանը կարող է այդպիսի 30 հուշագրի տակ ստորագրել: Սակայն նախագահի ընտրություններին նա կմասնակցի որպես առանձին թեկնածու: Որովհետև Լեւոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը չի կարելի աչքաթող անել, նա եղել և մնում է ընդդիմության միակ լուրջ թեկնածուն: Եթե Սերժ Սարգսյանը նախագահի հաջորդ ընտրություններում Տեր-Պետրոսյանի հետ մնաց դեմ առ դեմ, խնդիրներ կունենա: Եթե, իհարկե,մտադիր չէ կրկին բանակը հանել սեփական ժողովրդի դեմ: Ինչպե՞ս անել, որ տեղի ունենան ընտրություններ, լինեն թեկնածուներ, բայց հաղթելու խնդիր չլինի: Անհրաժեշտ է, որ լինի իր “”հեղինակությամբ”” Տեր-Պետրոսյանին գերազանցող մեկը: Այդ մեկն այսօրվա դրությամբ նույնիսկ Սերժ Սարգսյանը չէ, այլ` Գագիկ Ծառուկյանը: Հենց նա էլ պայքարի մեջ կմտնի Սերժ Սարգսյանի հետ: Չի բացառվում, որ հատուկ ԲՀԿ ղեկավարի համար հորինեն երկրորդ փուլ` ընտրություններին ավելի ժողովրդավարական ֆոն հաղորդելու համար: Ձեռի հետ դրանով կարող են նվաստացնել Տեր-Պետրոսյանին: Իսկ երկրորդ փուլում Սերժ Սարգսյանն արդեն ոչ մի խնդիր չի ունենա: Բայց դրանից հետո արդեն իսկապես կսկսվեն Գագիկ Ծառուկյանի խնդիրները: Երբ Տեր-Պետրոսյանն ասում էր, որ օլիգարխներն օգտագործվելու են ու դեն նետվեն, ճիշտ չէր զուտ ժամկետների առումով: Գոնե Գագիկ Ծառուկյանի մասով: Նա իր բնույթով թիմակից չէ` զուտ քաղաքական կերպար չլինելու պատճառով: Նա չափազանց “””կապված”” է Սերժ Սարգսյանին: Դա Սերժ Սարգսյանին զրկում է ինքնուրույն քաղաքական կերպար լինելուց: Նա պիտի թիմակիցներ փոխի, այսինքն` խաղաքարտեր: Միշտ նույն խաղաքարտերով չես կարող խաղալ մեկի հետ, որը քեզ տվել է ամբողջը: Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի աստեղային ժամը այս երկու տարիներն են, այսինքն` երկու համապետական ընտրությունները: Դրանից հետո նրա հետ տեղի կունենա զուտ բարոյական հոկտեմբերի 27: Այն, ինչ ֆիզիկական իմաստով տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի հետ: Իսկ Տեր-Պետրոսյանին այս ամբողջ պատմության մեջ, ըստ սցենարի, ոչ թե ըստ հեղինակության, վերապահված է Արթուր Բաղդասարյանի դերը` ոչ Սերժ Սարգսյանի հաջորդ թիմակից դառնալու հեռանկարի իմաստով, այլ մեկը, որը կլինի ազդեցիկ ուժ, բայց կբավարարվի Ազգային ժողովում իր տեղն ունենալով””: 




Լրահոս