Վթար Հրաչյա Քոչարի փողոցում. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 15-ին, ժամը 00.40-ին, ՀՀ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երեւանի Հրաչյա Քոչարի փողոցում` կամրջի մոտկայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 62 DD 033 պետհամարանիշի եւ «Օպել» մակնիշի 31 ՕՕ 511 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Գ. Հ.-ն (ծնվ. 1991 թ.) հոսպիտալացվել է, իսկ Ս. Տ.-ն (ծնվ. 1993 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:




Լրահոս