Վթար Արգել գյուղի մոտ. ուղևորը կյանքից զրկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 18-ին՝ ժամը 08։48-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արգել-Կարենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արգել գյուղի ամառանոցների վերջնամասում Volkswagen մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Երևան և Աբովյան քաղաքների բժշկական կենտրոններ․ ճանապարհին գրանցվել է ուղևորի մահը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:




Լրահոս