Մի լուսանկարի պատմություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցի առկայությունն ու սնկի պես աճող էլեկտրոնային լրատվամիջոցների գոյությունը տալիս է իր անցանկալի պտուղները. տեղից վեր կացողը քննադատում է լրագրողներին, տհաս գաղափարներ քարոզում ու կեղծ փարիսեցիություն դրսևորում: Գրելիքիս առիթը Armlur.am կայքի ընթերցողներից մեկի արած լուսանկարն էր այսօր Իսակովի պողոտայում: Կիսամերկ մի տիկին ի տես բոլորի լողանում էր ոռոգման ջրով: Անցորդները կանգնում, ծաղրում, զվարճանում էին այդ տեսարանով: Սակայն անթույլատրելի պահվածքով հագեցած կադրերը մոնտաժելով, մենք որոշեցինք հրապարակել լուսանկարը՝ որպես ահազանգ, առանց վիրավորանքի, անհեթեթ մեկնաբանության ու առավել ևս ծաղրանքի: Բայց հանկարծ հայտնվեցին «փիլիսոփաներ» և սկսեցին մեզ դասեր տալ, թե պետք չէ ծաղրել հիվանդ կնոջը, անթույլատրելի է նման լուսանկար հրապարակելը և այն: Այս առիթով մի քանի նկատառում.

1. Նախ որևէ մեկը չգիտի հիվանդ է արդյոք այդ կինը թե ոչ: Ու պետք չէ հերոսանալու համար անմեղության կանխավարկածը խախտել: Վաղը կարող է նա ձեզանից պատասխանատվություն պահանջել:

2. Եթե հոգեկան հիվանդը փողոցում է, ապա դրա մեղավորը լրագրողները չեն: Վայրահաչել պետք չէ, ահազանգել է անհրաժեշտ: Թող ՀՀ առողջապահության նախարարը քայլեր իրականացնի հիվանդներին հասարակությունից մեկուսացնելու համար: Մենք չենք մոռացել, որ այդ հիվանդներից մեկը դանակը ձեռքին ԱԺ շենք մտավ:

3. Լրագրողը չպետք է անտարբեր մնա հասարակական կյանքում առկա երևույթների նկատմամբ: Ի՞նչ եք առաջարկում. հաջորդ անգամ եթե տեսանյութ ստանանք, որ որևէ խելագար ինչ որ մեկին ծեծում կամ սպանում է փողոցում, անտարբեր մնանք՝ «մխիթարվելով», որ նա հիվա՞նդ է: Այս մտածողությունը կեղծ մարդասիրության դատապարտելի ձգտում է: Եվ գրանտային «հաստիքով» իրավունքների պաշտպան աշխատելը կայանալու լավագույն ձևը չէ:

4. Այնուամենայնիվ, եթե մեր որևէ հրապարակման շուրջ կա անհասկացվածություն, մենք թույլ չենք տա դա խորանա: Կհեռացնենք հրապարակումը՝ առանց որևէ մեկի հասցեին վիրավորանք հնչեցնելու: Առանց այդ էլ մեր հասրակության մեջ մաղձը շատ է, մենք սեր ենք քարոզում: Սիրեք իրար կյանքը կարճ է:




Լրահոս