Նյու Յորքում ԱՄՆ դրոշի փոխարեն սպիտակ դրոշներ են կախվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքի ոստիկանությունը փնտրում է անհայտ անձանց, որոնք հայտնի Բրուքլինյան կամրջի վրա փակցված ամերիկյան դրոշները փոխարինել են սպիտակ դրոշներով:

Երկու հսկայական դրոշները կլոր տարի ծածանվում են Նյու Յորքի երկու թաղամասերը՝ Բրուքլինն ու Մանհեթենը միմյանց կապող կամրջի աշտարակների վրա: Սակայն երեկշաբթի օրը՝ ի զարմանս նյույորքցիների, դրանց փոխարեն հայտնվել էին սպիտակ դրոշներ: Վերջիններս, ինչպես հայտնի է, խորհրդանշում են թշնամուն հանձնվելու պատրաստակամությունը:

Բրուքլինյան կամուրջը Նյու Յորքի ամենապահպանվող օբյեկտներից է: Այնտեղ մշտապես հերթապահում են ոստիկանները, կամուրջը գտնվում է տեսախցիկների հսկողության տակ, հիշեցնում է ИТАР-ТАСС: Այժմ դրանց տեսագրություններն ուսումնասիրվում են ոստիկանության կողմից:




Լրահոս