Ինչո՞ւ է բուհ ընդունվողների թիվը պակասել. հարցում. (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այս տարի բուհ ընդունվողների թիվը պակասել է, ու մինչև անգամ տարբեր բուհերի առանձին ֆակուլտետներում թափուր տեղեր են մնացել:

Armlur.am-ը որոշեց երևանցիներից ճշտել, թե ինչպես է ստացվել, որ ավանդաբար կրթության հանդեպ մեծ սեր ու հակում ունեցող հայ երիտասարդությունը սկսել է խուսափել բարձրագույն կրթություն ստանալուց:

Պատասխանները, ցավոք, մխիթարական չէին: Առաջին հերթին նշվում էր արտագաղթի գործոնի մասին, բացի այդ՝ առանձնացվում էր նաև ուսման բարձր վարձավճարների փաստը:  Ցավոք, ամեն տարի վերանայվող վարձավճարները բուհ դիմողների թվի անկման  միակ պատճառը չեն:

Շատերն էլ նշում էին, որ կրթության որակն այլևս նախկինը չէ, ու ցանկացած ոք, ով հնարավորություն ունի օտարերկրյա բուհերում կրթվելու, այն բաց չի թողնում:

Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս