Դաժանաբար սպանվել է Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբայրը. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Aravot.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ սպանել են Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի միջնեկ եղբորը`Հարություն Գրիգորյանին:

Շիրակի մարզային ոստիկանությունից հաստատեցին մեր այս տեղեկությունը` հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել երկու ժամ առաջ, Գյումրի-Արմավիր ճանապարհահատվածում. Շիրակի մարզի Գետք գյուղից դեպի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի քանդված գոմերի մոտ: Նրան կրակել ու գցել են փոսը:

4 հատ փամփուշտ են հայտնաբերել մարմնից, մեկը` փորի կողմում, մյուսը նստատեղի, 3-րդ թևի, քաշքշուկի հետքեր ևս կան: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս