Կրակոցների պատճառով երեխաներին հեռացրել են գյուղից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ քիչ առաջ հակառակորդը կրկին կրակոցներ է արձակել, որոնք, ինչպես Armlur.am-ի հետ զրույցում ասաց համայնքապետ Արթուր Մադաթյանը, սովորական երևույթ է դարձել գյուղացիների համար:

Ադրբեջանական դիրքերից ընդհամենը 600 մետր հեռավորության վրա գտնվող սահմանամերձ այս գյուղը գնդակոծվում է օրվա ցանկացած ժամի և անհավանական տևողությամբ:

«Երեկվա կրակոցները մոտ 5 ժամ տևել են` առավոտից մինչ ուշ գիշեր: Ոնց որ 90-ականների պատերազմը լինի: Կրակում են երեխաների, տների, անասնապահների` բոլորի ուղղությամբ: Երեկ գիշերը շատ երեխաների գյուղից հեռացրել են: Չեմ հասկանում` սա ո՞ր թիվն է, որ պետք է նկուղներում թաքնվենք»,- շարունակելով խոսքն ասաց գյուղապետը` հավելելով, որ թեպետ ասվել է, որ զինվորները հսկում են սահմանը, այդուհանդերձ փաստն այն է, որ իրենք ամեն վայրկյան վտանգի մեջ են:

Լուսանկարը՝ Mediamax-ի




Լրահոս