Մանչինին Իտալիայի հավաքականը գլխավորելու առաջարկ չի ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գալաթասարայ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատրաստ է դառնալ Իտալիայի հավաքականի մարզիչ: Սակայն, նրա խոսքով, կոնկրետ առաջարկ դեռևս չի եղել:

«Ես միշտ հայրենասեր եմ եղել, երբեք չեմ մոռացել Իտալիայի մասին, նույնիսկ այն ժամանակ, երբ աշխատում էր արտերկրում: Ո՞վ չի մտածել ազգային թիմի գլխավոր մարզիչ դառնալու մասին: Եթե ինձ առաջարկեն, ապա ես մեծ հաճույքով կլծվեմ այդ աշխատանքին: Շատ ուրախ եմ, որ իմ անունը թեկնածուների շարքում է: Բայց իրականում ոչ մի կոնկրետ առաջարկ ես չեմ ստացել», – նշել է նա:




Լրահոս