Ամուսնության յուրօրինակ առաջարկ՝ ավտովթարի ցուցադրմամբ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթվա սկզբում YouTube-ում հայտնվել է տեսահոլովակ, որում պատկերված է, թե ինչպես են ավտոմեքենայի վարորդն ու բայքերների խումբը «ավտոճանապարհային կոնֆլիկտ» բեմադրում, որպեսզի երիտասարդը կարողանա տպավորիչ կերպով իր ընկերուհուն ամուսնոււթյան առաջարկ անել:

Տեսանյութը 5 օրում ավելի քան 6 միլիոն դիտում է ունեցել: Դատելով անգլերեն լեզվով գրված մեկնաբանություններից՝ տեսահոլովակը դիտում են ողջ աշխարհում:

Որոշ օգտատերեր ափսոսում են, որ երաժշտության պատճառով չեն լսվում վախեցած և միաժամանակ զայրացած աղջկա մեկնաբանությունները: Որոշ մարդիկ կարծում են, որ նման «կատակից» հետո հարսնացուն չպետք է ընդուներ առաջարկը, սակայն մեծ մասը մտահղացումը համարում է հետաքրքիր, իսկ առաջարկը՝ ռոմանտիկ:




Լրահոս