Հայաստանը 5 մեդալ է նվաճել Սամբոյի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռումինիայի Բուխարեստ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների և պատանիների առաջնությունների գոտեմարտերի առաջին օրը հայ սամբիստները նվաճեցին 5 մեդալ: Այս մասին հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի լրատվական ծառայությունը:Մեր երիտասարդական ընտրանուց 48 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Լենդրուշ Զատիկյանը և 82 կգ քաշային Մհեր Կարապետյանը նվաճեցին բրոնզե մեդալ:Պատվո հարթակի երրորդ հորիզոնականին բարձրացան նաև աղջիկներից Ռոզա Խաչատրյանը (52կգ) և պատանիների առաջնության մասնակից Հովհաննես Ալեքսանյանը (60 կգ):Իսկ 48 կգ քաշային Ջիվան Ղազարյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, հասավ պատանիների առաջնության եզրափակիչ, որտեղ գոտեմարտեց ռուսաստանցի Ալեքսանդր Ֆյոդորովի հետ: Վճռորոշ մրցամարտը մեր պատանի սամբիստը տանուլ տվեց և բավարարվեց արծաթե մեդալով: Եվրոպայի սամբոյի առաջնության մյուս գոտեմարտերը տեղի կունենան ապրիլի 7-ին և 8-ին:




Լրահոս