Ջեյմս Բոնդին նմանակողը հրաշքով է մահից փրկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պրոֆեսիոնալ պարաշուտիստ՝ ԱՄՆ-ից, Հիթ Օդվեյը կրկնել է Ջեյմս Բոնդի թռիչքը 1977թ. «Լրտեսը, որն ինձ սիրում է» ֆիլմից: Ռոջեր Մուրի հերոսն այդ ֆիլմում սարսափազդու հնարք է կատարել: Սակայն ամերիկացուն գործակալ 007-ի հնարքը հաջողությամբ կրկնել չի հաջողվել. տեղեկացնում է Mirror-ը:

Դահուկներով լարված հետապնդումից հետո հանրահայտ բրիտանացի լրտեսը թռչում է ժայռից: Գործակալ 007-ը մի քանի վայրկյան ազատ թռիչք է կատարում, որից հետո բացվում է նրա օդապարիկը:

Ամերիկացի Հիթ Օդվեյը որոշել էր կրկնել հայտնի կինոտեսարանը: Նա կանգնել է նույն ժայռի գլխին և ուժգին հրվելով՝ թռիչք կատարել: Թվում է, թե ևս մի պահ, և մարզիկը վթարի կենթարկվի. մի քանի վայրկյան անց, բարեբախտաբար, օդապարիկը բացվել է: Սակայն ամեն բան չէ, որ հարթ է անցել:

Մի փոքր չհաշվարկելով թռիչքի հետագիծը՝ Հիթ Օդվեյը վայրէջք է կատարել ուղիղ ծառերի վրա: Որոշ ժամանակ նա կախված է մնացել գետնից 6 մ բարձրության վրա:

Բարեբախտաբար, մարզիկը չի տուժել. փրկարարներին հաջողվել է արագ հանել նրան ծառի վրայից:




Լրահոս