Հայկ Հակոբյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում իրենց ելույթներն են ավարտել հայ մարզիկները:Հիշեցնենք, որ այդ մրցաշարում մեր երկիրը ներկայացնում էին երեք ծանրամարտիկներ:
105+ քաշային կարգում երեկ ասպարեզ է դուրս եկել Հայկ Հակոբյանը: Պոկում վարժությունում մեր մարզիկը բարձրացրել է 195կգ և արժանացել արծաթի:
Հրում վարժությունում Հակոբյանը հրել է 220 կգ` զգալի զիջելով իր գլխավոր մրցակցին: Արդյունքում Հայկ Հակոբյանն ընդհանուր 415 կգ է բարձրացրել և ընդհանուր հաշվարկում զբաղեցրել 6-րդ տեղը:
Այս քաշային կարգում հաղթող է ճանաչվել Ռուսլան Ալբեգովը, ով երկամարտի արդյունքում 429 կգ արդյունք է ցույց տվել: Հիշեցնենք, որ ավելի վաղ 69կգ քաշային կարգում Վանիկ Ավետիսյանը և Սամվել Գրիգորյանը երկամարտում զբաղեցրել էին համապատասխանաբար 5-րդ և 10-րդ հորիզոնականները:




Լրահոս