Յուրի Վարդանյանը Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեին նվիրել է ինքն իրեն`լեգենդար կարմիր կիսավարտիքով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրում` Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իսկական դիվանագիտական ֆուրոր է արել: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, նորաթուխ դեսպանը Վրաստանի արտգործնախարարի հետ իր առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ Հայաստանի անունից անմոռանալի նվեր է մատուցել: Մի շտապեք կարծել, որ նա կոնյակ կամ Արարատ լեռան պատկերով բաստուրմա է տարել: Ո՛չ: Յուրի Վարդանյանը Մայա Փանջիկիձեին նվիրել է ինքն իրեն, ավելի ճիշտ` իր պատկերը` գեղեցիկ շրջանակի մեջ, լեգենդար կարմիր կիսավարտիքով` ծանրաձողը բարձրացրած: Համաձայնեք՝ օրիգինալ նվեր է. ի վերջո, որեւէ կերպ պե՞տք էր վրացիներին «հասկացնել», որ լեգենդի հետ գործ ունեն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս