Խաղացինք այնպես, ինչպես ծրագրում էինք. Ռուդի Գարսիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան մեկնաբանել է իր սաների ելույթը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում: Իտալական ակումբը 5:1 հաշվով հաղթանակ տարավ ռուսական ԲԿՄԱ-ի նկատմամբ:

«Մենք խաղացինք այնպես, ինչպես ցանկանում էինք: Գիտեի, որ հիանալի շանսեր ենք ունենալու ճեղքել ԲԿՄԱ-ի պաշտպանությունը, և դա մեզ հաջողվեց: Մենք հիանալի պատրաստվածություն ցուցաբերեցինք և էֆեկտիվ խաղ ցույց տվեցինք», – նշել է նա:

Իտալական ակումբի գլխավոր մարզիչն անդրադարձել է նաև ԲԿՄԱ-ի երկրպագուներին, որոնց բերման էին ենթարկել հենց խաղադաշտից:

«Մենք պետք է մի բան անենք՝ պայքարելու այնպիսի մարդկանց դեմ, ովքեր խաղին խառնվում են նման կերպ: Ոստիկանությունը պետք  է նրանց հարցերը լուծի: Այդ ամենը ճիշտ չէ: Ֆուտբոլը չպետք է մարտի վերածվի», – ասել է Ռուդի Գարսիան:




Լրահոս