Պոլսահայ երգչուհի Սիպիլը կաջակցի Երևանի մանկապարտեզներից մեկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրորդ տարին անընդմեջ, Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, պոլսահայ երգչուհի Սիպիլը Երեւան է այցելում՝ բազմաթիվ ծրագրերից բացի նաեւ Երեւանի մանկապարտեզներից մեկին աջակցելու նախաձեռնությամբ։ Այս տարի Սիպիլը Երեւանում ներկայացնում է «Սեր» ալբոմը։

«Ուրախ եմ, որ կրկին հնարավորութուն ունեմ Երեւանում լավ գործ անելու։ Այս անգամ եւս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աջակից է իմ նախաձեռնությանը, ինչի համար շնորհակալ եմ ու կարծում եմ՝ իմ այս համեստ ներդրումը եւս օգտակար կլինի։ Այս տարի շնորհանդեսին վաճառված ձայնասկավառակների հասույթը ուղղելու ենք Երեւանի այն մանկապարտեզներից մեկին, որտեղ սիրիահայ երեխաներ ամենաշատն են այցելում»,-նշել է երգչուհին։

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հիշեցրել է, որ անցյալ տարի երգչուհու «Սիպիլ» ալբոմի շնորհանդեսին ձայնասկավառակների վաճառքի հասույթով մասնակի նորոգման աշխատանքներ են կատարվել Երեւանի համար 101 մանկապարտեզում։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս