Առևտրականները կրկին Ազգային ժողովում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Ազգային ժողովի դիմաց կրկին հավաքվել են տոնավաճառների աշխատակիները, ովքեր իրենց բողոքն են արտահայտում «Շրջանառության հարկի մասին» օրենքում իրականացված փոփոխությունների դեմ:

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին հաջողվել է արտահերթ նիստ գումարելու համար 44 ստորագրություն հավաքել, և այսօր՝ ժամը 18:30-ին, արտահերթ նիստ կգումարվի ՝«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի հարցը քննարկելու համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններով նախատեսվում է, որ փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է յուրաքանչյուր առանձին ապրանքի վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն։




Լրահոս