Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ լսումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ այս պահին ԱԺ-ում ընթանում են «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումներ: Լսումները նախաձեռնել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը:

Լսումներին մասնակցում են «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հայաստանի Եվրոպական» կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, «Հանրապետության» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը և այլ փորձագետներ, քաղաքական գործիչներ:

ArmLur.am-ը նկատեց, որ խորհրդարանական ընդդիմությունից որևէ մեկը չի մասնակցում այս քննարկմանը:
ԱԺ «Հայաստան» եվ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, ըստ էության, բոյկոտել են խորհրդարանական լսումները՝ այսպիսով իրենց դիրքորոշումը հայտնելով գործող իշխանությունների և նրանց վարած պարտվողական քաղաքականության նկատմամբ:

Այսինքն, ԱԺ-ում հերթական քննարկումն է անցկացվում՝ առանց խորհրդարանական ընդդիմության:
Չնայած նրան, որ Հայաստանը փաստացի համարվում է խորհրդարանական երկիր, բայց քաղաքական թիվ մեկ կառույցում բոլոր որոշումները կայացվում են միանձնյա՝ միայն իշխանությունների կողմից:




Լրահոս