Լարսը կրկին կփակվի՝ սողանքի վտանգի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիշերային ժամերին Դևդորակի կիրճում սողանքի վտանգի պատճառով ռուս-վրացական սահմանին ժամանակավորապես կփակվի Լարսի անցակետը. տեղեկացնում է «Trend» գործակալությունը: Այդ մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Դավիդ Շավլիաշվիլին:

«Սպասվում են մեծ քանակությամբ տեղումներ: Թեև օդերևութաբաններն ասում են, որ սողանքներ չեն կանխատեսվում, սակայն վտանգ կա, որ կարող են տեղաշարժվել ապարների մեծ զանգվածներ: Մեր և այլ օրգանների ներկայացուցիչներ գտնվում են տեղում և վերահսկում են զանգվածների շարժը: Ամենայն հավանականությամբ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք կփակենք մաքսակետը գիշերային ժամերին, իսկ հետո կտեսնենք, թե ինչպիսին կլինեն եղանակային պայմանները»,-ասել է նա:

Օթերևութաբանների կանխատեսումներով՝ Վրաստանի տարածքում մոտ օրերս սպասվում է եղանակային պայմանների կտրուկ վատացում:




Լրահոս