Ազգ. Այս ընտրությունների առանձնահատկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս ընտրությունները մի շարք առանձնահատկություններ գրանցեցին:
Առաջին առանձնահատկությունն այն է, որ համարյա ոչ մի ձայն չի կորչում և փոշիանում այս անգամ, քանի որ խորհրդարանից դուրս մնացող ուժերի հավաքած տոկոսը հազիվ 2 է: Իսկ մնացածը կարծես քարտեզով դրված-գծած լինի:
Երկրորդն այն է, որ պարզվեց, որքան էլ sարoրինակ է, ընտրողը, ընտրական տարիքի ժողովրդի մեծ մասն այնքան էլ դժգոհ չէ իր կյանքից, փաստորեն ու այն չի ուզում փոխել, այլապես իր քվեների մոտ 75 տոկոս չէր տա 10 տարի իշխանության ղեկի մոտ եղած կուսակցություններին (ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն միասին 75 տոկոսից ավելի քվե ունեն): Ահա և ընտրողների մեծ մասը 5 տարի այլևս իավունք չի ունենալու նվնվալու կամ բողոքելու, թե մեր կյանքի որակը վատն է, որ սոցիալական իրավիճակն անտանելի է և այլն: Նրա ընտրությունը բոլորովին այլ բան է նշանակում, ուրեմն: Անկախ այն բանից, որ այլընտրանք չի տեսել, կամ այլ ուժերի հետ մեծ հաշվով հույս չի կորել: Այսինքն` մեր կյանքն ու ընտրողի ընտրությունն իրար չեն բռնում:
Նոփց ու կրկին ակնհայտ դարձավ անընդհատ և ընտրությունից ընտրություն հայ իրականության մեջ ավելի ակնառու դարձող այն իրողությունը, որ հայ ընտրողը քաղաքական ընտրություն չի անում, այլ առաջնորդվում է բոլորովին ուրիշ իրողություններով: Այնպես որ բազմաբարդ այն ծրագրերը, որ քարոզչության ընթացքում մեր կուսակցությունները և նրանց ներկայացուցիչները լցնում էին ընտրողի ականջը, բոլորովին իզուր էին:




Լրահոս