Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել. Ն. Փաշինյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի դեպքերը մինչ այժմ չեն բացահայտվել: Այսօր խորհրդարանում այսպես սկսեց իր խոսքը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այս տեսանկյունից խիստ զարմանալի է նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի այն հայտարարությունը, թե մարտի 1-ի դեպքերի բացահայտված են:

«Լրագրողների հարցին ի պատասխան նա նշել է. մեջբերում եմ բառացի. «Դուք չարաչար սխալվում եք, թե ասում եք, որ մինչև օրս ոչ մի բացահայտում չկա:  Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն իրականացված են»: Հովսեփյանն ասում է, թե բոլոր բացահայտումներն են իրականացված», – նշեց նա՝ հավելելով, թե այդ դեպքում թող մեկ առ մեկ թվարկի, թե ովքեր են նրանց սպանողները:

Նա հայտարարեց, թե ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել:




Լրահոս