Տեղը բերեք. Տ. Ուրիխանյանը՝ իշխանություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հորդորեց գործընկերներին կատակների մեջ չափի մեջ մնալ: Ըստ նրա՝ իշխանությունը աղքատությունը 40% է հասցրել, բայց մարդիկ Հայաստանը լքում են, որովհետև «փայ են մտնում» ամեն ինչին: Նա ներկայացրեց, որ հաջորդ տարի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ծրագրին տրվելու է 44 մլն դրամ, մեզ թալանելու համար կուտակային համակարգի ներդրում՝ 13 մլն դրամ, հարկային վարչարարության արդիականացում՝ 1 մլրդ դրամ, այլ ծախսեր՝ 10 մլրդ դրամ:

«Սա եք անում աղքատ երկրում: Ոչ թե կարդում ենք-չենք կարդում, այլ չենք հավատում: Տեղը բերեք: Դուք այս անգամ գործ ունեք ոչ թե ինչ-որ ժամանակներում չհաջողված գործողությունների հետ, այլ ուժի հետ, ու չփորձեք ինչ-որ դեգեներատիվ երևույթների լեզուներով, արյան բաղնիքներով վախեցնեք»,- հայտարարեց Տ.Ուրիխանյանը: «Էխ-էխ»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:




Լրահոս