ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը շարունակում է մեծ ուշադրություն դարձնել երեխաներին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս անգամ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ բարեգործական նպատակով պատրաստակամութուն էր հայտնել կազմակերպել առաջին մանկապատանեկան գեղարվեստական ֆիլմի ցուցադրումը՝ ապահովելով անվճար կինոդիտում Երևանում գործող երեխաների ցերեկային սոցիալական կենտրոններում և գիշերօթիկ խնամքի ու պաշտպանության հաստատություններում:

Կատակերգական ժանրի ֆիլմը նախատեսված է 6-ից բարձր տարիքային խմբի երեխաների համար և հետապնդում է դաստիարակչական-ուսուցողական նպատակներ:

Գեղարվեստական ֆիլմը առայժմ ներկայացվում է միայն կինոէկրաններին, և այդ հանգամանքից ելնելով՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ որոշեց հանդես գալ մի նախաձեռնությամբ, որը հնարավորություն կտա երեխաներին անվճար դիտել ֆիլմը՝ ետ չմնալով մշակութային կյանքի անցուդարձից և միաժամանակ անցկացնելով օգտակար ու հետաքրքիր ժամանց:

Կինոդիտումներ կազմակերպվեցին Երևանի երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 1 և թիվ 2 գիշերօթիկ հաստատություների, ինչպես նաև «ՕՐՐԱՆ» բարեգործական հասարակական կազմակերպության երեխաների համար, որի ընթացքում երեխաներն առիթ ունեցան շփվելու «Ճամբարում» Ֆիլմում նկարահանված հին ու նոր սերունդների սիրված դերասանների՝ Ռուբեն Կարապետյանի, Արթուր Հակոբյանի, Գագիկ Մադոյանի, կրտսեր Սոֆի Դևոյանի, Արման Մխիթարյանի, Էմիլ Կիրակոսյանի և այլոց հետ:

Չմոռանալով, որ մինչև ս.թ. հոկտեմբերի 31-ը հանրապետությունում անցկացվում են «ԻՄ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՄԻԱՄՍՅԱԿ» խորագրով տարաբնույթ միջոցառումներ՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, օգտագործելով թիրախային լսարանի հետ հանդիպման պատեհ առիթը, երեխաներին ցուցադրեց նաև իր կողմից պատրաստված ՙԲանկը՝ երեխաների աչքերով՚ տեսաֆիլմը և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից պատրաստված ՙԳնաճի հրեշը՚ ուսուցողական կարճամետրաժ մուլտֆիլմը, որն ուղղված է ֆինանսական գիտելիքների ձևավորմանն ու զարգացմանը, ինչպես նաև Բանկի ներկայացուցիչը պատմեց նախորդ տարի ֆինանսների միամսյակի ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ հյուրընկալված դպրոցահասակ երեխաների տպավորությունների մասին, որոնք շատ հետաքրքրական ու գրավիչ էին նաև ներկաների համար:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այս ձևաչափով փորձում է հնարավորին չափով երեխաների տարբեր խմբերին ներգրավել այնպիսի միջոցառումներում, որոնք ունեն ուսուցողական, դաստիարակչական և սոցիալական օգտակարություն:

2

3

4

5

6

7

8

10

12

13

14

15

17

18

19

20

21

22

23

24

1

8




Լրահոս