Ապակի մաքրողը բարձունքից ընկել է մեքենայի վրա և ողջ մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Սան Ֆրանցիսկոյում բժիշկները պայքարում են 11-րդ հարկից վայր ընկած ապակի մաքրողի կյանքի համար. տեղեկացնում է ТАСС-ը:

Տեղեկացվում է, որ տղամարդն ընկել է փողոցով երթևեկող մեքենաներից մեկի վրա: Մեքենան վնասվել է, սակայն վարորդին ոչինչ չի եղել: Հրաշքով փրկված ապակի մաքրողին բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Ամերիկացի ոստիկանները պարզում են Սան-Ֆրանցիսկոյում տեղի ունեցած դժբախտ պատահարի մանրամասները:




Լրահոս