Սպասումները շարունակվում են. շուտով երկնքում կհայտնվի երրորդ ինքնաթիռը (լրացված)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ արտակարգ իրավիճակ է «Զվարթնոց» օդանավակայանում: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, Մին-Վոդիից և Դոնի-Ռոստովից Երևան ժամանող ինքնաթիռները, որոնք արդեն 1 ժամ առաջ պետք է ժամանած լինեին, ուժեղ մառախուղի պատճառով չեն կարողանում վայրէջք կատարել:

Ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, ավելի քան 1 ժամ օդանավակայանի շուրջ պտտվող Դոնի-Ռոստովից ժամանող ինքնաթիռը ուժգին մառախուղի պատճառով հեռացել է տարածքից, և որոշվել է, որ այն վայրէջք կկատարի Սոչիի օդանավակայանում:

Մին-Վոդիից ժամանած օդանավը դեռևս պտտվում է Զվարթնոցի երկնքում, այն պետք է վայրէջք կատարեր Երևանի ժամանակով 9:45-ին:

Երկու ինքնաթիռների վառելիքի պաշարի մասին օդանավակայանում ոչինչ չի հայտարարվում, բայց նշվում է, որ այն դեռևս բավարար է:

Քիչ անց «Զվարթնոց» օդանավակայան պետք է ժամանի նաև Բեյրութ-Երևան օդանավը:

12:12 «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը հաստատեց մեր տեղեկությունները, որ Դոնի-Ռոստովից ժամանող ինքնաթիռն ուղևորվել է դեպի Սոչի, և ավելացրեց, որ Մին-Վոդիից սպասող օդանավն էլ հետ է վերադարձել:

Գ. Աբրահամյանը հույս հայտնեց, որ օրվա ընթացքում կհաջողվի իրականացնել երկու չվերթները:




Լրահոս