Արևելյան հորոսկոպ` 2015-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականը Այծի տարի է: Այն լինելու է խաղաղ, պտղաբեր և ուրախ տարի կենդանակերպի բոլոր նշանների համար:

Այծը բարի, օգտակար, հոգատար, մեծահոգի, միաժամանակ պաշտպանության կարիք ունեցող կենդանի է: Նրա այս հատկությունները կարել է վերագրել նաև գալիք տարվան:
Ըստ արևելյան օրացույցի` Այծի տարին սկսվում է 2015 թվականի փետրվարի 19-ին և ավարտվելու է 2016 թվականի փետրվարի 7-ին:

Այս կենդանուն համապատասխանում է Ին էներգիան՝ խաղաղության, ներդաշնակ գոյության ու հանգստության խորհրդանիշը:
2015-ին 12 կենդանիների տարում ծնվածներին սպասվում է.

ԱՌՆԵՏ

Առնետների համար 2015-ը կլինի բացահայտումների և նորամուծությունների տարի: Այն կթարմացնի ձեր կյանքը, դրա նկատմամբ ձեր հայացքներն ու ըմբռնումները: Մինչ կարևոր որոշում կայացնելը դուք պետք է միշտ հիշեք, որ մետաղադրամը երկու երես ունի:
Կարիերայի առումով` տարին կլինի տենդային: Արե’ք ամեն ինչ, որ սթրեսը չղեկավարի ձեր կյանքը: 2015-ի հորոսկոպը վճռականորեն ձեզ խորհուրդ է տալիս չչարաշահել առողջությունը և ուշադրություն դարձնել ցավային ախտանշաններին:

Փոխհարաբերություններում առնետները պետք է սովորեն ուրախանալ և վայելել, ինչպես նաև` նվազեցնել իրենց պահանջներն ընտանիքի անդամների և գործընկերների նկատմամբ:

Տարին կանխատեսում է հանգստի և ճամփորդության մինիմալ հնարավորություններ, այնպես, որ ավելի լավ է տրամադրվեք գործնական ուղևորությունների և գործուղումների:

ՑՈՒԼ

2015-ը Ցուլերի կյանքը կլցնի սիրային պատմություններով, բիզնեսով, կարիերայով և ֆինանսով:

Ձեր համառությունը և հաստատակամությունը, գործը մինչև վերջ տանելու ունակությունն այս տարի կաշխատեն ձեր օգտին: Եթե ունեք բիզնես, այն կծաղկի: Եթե աշխատում եք վարձատրությամբ, ձեզ սպասվում է աշխատավարձի նշանակալի բարձրացում և առաջընթաց կարիերայում:

Ցուլերի առողջությանը 2015-ին կսպառնան սթրեսն ու տկարությունը, որոնք առաջ կգան հոգեբանական բնույթով: Ընտանեկան հարաբերություններում կանաչ փայտե այծի տարում Ցուլերը կզբաղեցնեն ընտանեկան կոնֆլիկտները և վեճերը հարթեցնող միջնորդի դեր:

2015-ն այս տարում ծնվածներին կանխագուշակում է ճամփորդություններ` կապված ինչպես հանգստի, այնպես էլ` աշխատանքի հետ:

ՎԱԳՐ

Այծի տարին վագրերի համար խոստանում է լինել բարդ, բայց` բարեհաջող: Հորոսկոպը Վագրերին խորհուրդ է տալիս լինել առավելագույնս դիվանագետ, որպեսզի կարողանան հաղթահարել խոչընդոտներն ու թակարդները:

Կարիերայում սպասվում են լավ արդյունքներ. հաջողությունը փողի մեջ է՝ ահա ևս մեկ լավ նորություն վագրերի համար 2015-ին ընդառաջ:

Առողջությունը չպետք է անհանգստացնի այս տարում ծնվածներին. հորոսկոպը խոստանում է այս ոլորտում ամբողջական բարեկեցություն: Ամեն դեպքում, ձեզ թույլ մի’ տվեք չափազանց շատ ծանրաբեռնվել:

Վագրերին սպասվում են բազմաթիվ հասարակական միջոցառումներ և երեկույթներ, ինչպես նաև` հետաքրքիր ճամփորդություններ:

ՃԱԳԱՐ (ԿԱՏՈՒ)

2015-ը ճագարների համար կլինի խաղաղության և հանգստության տարի: Իրենց նրբանկատության և դիվանագիտության շնորհիվ ճագարները կկարողանան խուսափել անցանկալի իրավիճակներից’ թե ընտանիքում, թե’ աշխատանքի վայրում:

Այս տարի ճագարների համար կնշանավորվի հոգեկան զարթոնքով, սեփական հոգին և ներքին պահանջմունքները հասկանալու հետաքրքրությամբ:

Բիզնեսում և կարիերայում սպասվում է աճ: Առողջությանը, սակայն, կարող են սպառնալ հիվանդությունները:

Այս տարում ծնված անձանց ընտանեկան կյանքը նույնպես կլինի հանգիստ և խաղաղ:

ՎԻՇԱՊ

2015-ին վիշապներին սպասվում են բազմաթիվ գործեր և լարված աշխատանքային ռիթմ: Նրանք զբաղված կլինեն նաև ընտանեկան խնդիրների կարգավորմամբ:

Աշխատանքում արժե սովորել վերահսկել սեփական զգացմունքները, հատկապես, եթե աշխատանքը կապված է այցելուների հետ փոխհարաբերությունների հետ:

2015-ին վիշապների առողջությանը հորոսկոպը խնդիրներ չի խոստանում, սակայն անհրաժեշտ է որոշակի ուշադրություն դարձնել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը և կատարել գոնե տարրական վարժություններ:

ՕՁ
Չինական հորոսկոպն օձերի համար 2015-ը կանխատեսում է որպես բարեհաջող տարի: Օգտագործե’ք ձեր ուղեղը, որպեսզի առավելագույնս օգտագործեք ձեր հնարավորությունները անձնական և պրոֆեսիոնալ ոլորտում: Կարիերայում ձեզ հաջողությունը կապահովվեն աշխատասիրությունն ու բարձր աշխատունակությունը:
Օձերի առողջությանը սպառնում են միայն տհաճություններ` կապված հոգեկան վիճակի հետ: Մի’ ճնշեք ձեր զգացմունքներն ու էմոցիաները:

2015-ին ձեր ընտանիքը կապահովվի ձեր նկատմամբ սեր ու աջակցություն:

ՁԻ
Ձիերին խորհուրդ է տրվում այս տարի դառնալ մի փոքր եսասեր: Դուք պետք է այդ ժամանակահատվածը օգտագործեք սեփական տաղանդը բացահայտելու համար: Սովորեք կատարել խնայողություններ:

2015-ը սեփական թուլությունների հաղթահարումը կլինի դեպի հաջողություն տանող բանալին: Աշխատանքում այս տարում ծնվածներին սպասվում է հաջողություն, դուք հեշտությամբ գլուխ կհանեք բարդ աշխատանքներից:

Առողջությունը կլինի գերազանց, սակայն արժե ժամանակ հատկացնել ֆիթնեսին:
Ձիերի խարիզմատիկ խառնվածքը կապահովի նրանց հագեցած կյանք: Տարին բարեհաջող է արտասահման ճամփորդության և այլ մշակույթներին ծանոթանալու համար:

ԱՅԾ (ՈՉԽԱՐ)

2015-ը, իհարկե, ձեր տարին է: Բիզնեսը, սերը, առողջությունը կլինեն բարեհաջող, սակայն մանրամասնորեն հաշվի առեք բոլոր ռիսկերը:

Ձեր լավատեսությունը, քաջությունը և խանդավառությունը կլինեն վարակիչ շրջապատի համար: Այծի տարում ծնվածներին սպասվում է արագընթաց հաջողություն և’ աշխատանքում, և’ ցանկացած բիզնես նախագծում, ինչպես նաև` գերազանց ֆիզիկական և հոգեկան առողջ վիճակ:

Ընտանեկան հարաբերություններում դուք դուրս կգաք նոր հոգեկան կապերի ոլորտ:
Սպասվում են նաև գործնական ճամփորդություններ, ընտանիքի հետ արձակուրդ և գերազանց հանգստյան օրեր:

ԿԱՊԻԿ

Եղե’ք լուրջ այս տարի, եթե ցանկանում եք ստանալ առավելագույնը: Օգտագործե’ք ձեր ինտուիցիան և հմայքը, որպեսզի կարողանաք տեսնել, թե երբ են մարդիկ փորձում ձեր դեմ օգտագործել ձեր իսկ պարզությունը: Ուղղորդեք ձեր էներգիան անհրաժեշտ ուղղություններով:

Աշխատանքում հաջողությունը կապահովվեն ձեր` հարմարվելու և հարմարեցնելու ունակությունները. այնպես որ, մի’ ցուցաբերեք համառություն և փոխե’ք ձեր աշխատանքին վերաբերվող հայացքները:

Առողջությանը սպառնում են դեպրեսիաները: Ընտանեկան խնդիրները լուծելու համար գլուխ հանեք դրանց պատճառներից:

Շահավետ կլինեն աշխատանքային ճամփորդությունները:

ԱՔԼՈՐ

2015-ի հորոսկոպը աքլորների համար կանխատեսում է հետևյալը` նրանք կկարողանան հասնել երկինք, եթե սովորեն գոնե մի փոքր հարմարվել շրջապատին: Դիվանագիտություն՝ ահա այս որակը կօգնի ձեզ:

Մեծ ճարտասանության հմտությունները և լոգիկան կօգնեն ձեզ կնքել նոր գործարքներ և վեր բարձրանալ կորպորատիվ սանդուղքով: Սպասվում են աշխատանքային գործուղումներ:

Առողջության հորոսկոպը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել պրոֆիլակտիկային:
Ընտանեկան հարաբերություններում ամեն ինչ կլինի բարեհաջող:

ՇՈՒՆ

Հավատարմությունը, գիտելիքների պաշարը և սերը, որոնց տիրապետում են այս տարում ծնվածները, կօգնեն նրանց նշանակալի առաջընթաց ունենալ 2015-ին: Ե’վ բիզնեսում, և’ սիրո մեջ տարին կանխատեսում է հաջողություն: Բարեգործություն և մարդասիրություն՝ ահա այն ինչով արժե, որ զբաղվեն շները կանաչ փայտե այծի տարում:

Եթե դուք բավարար ճկուն եք, ոչինչ չի խոչընդոտի ձեզ հասնել առաջնորդի այն դիրքին, որը ձեզ սպասվում է կարիերայում:

Հորոսկոպը շներին նախազգուշացնում է հին հիվանդությունների վերադարձի հնարավորության մասին, որոնք կարող են դառնալ իսկական տանջանք: Պետք է զգույշ լինել:

ԽՈԶ (ՎԱՐԱԶ)

Վարազներն այծերի տարում կլինեն կյանքով բավարարված և հաղորդակցվող: Նրանց դրական բնույթը կօգնի հասնել բոլոր նպատակներին:

Հաջողությունը վարազներին սպասվում է և բիզնեսում և կարիերայում, իսկ դրա գրավականը կլինեն աշխատասիրությունն ու համբերությունը:

2015-ին առողջությանը կարող են խանգարել մարսողության ոչ խանգարումները:
Վարազները նվիրված կլինեն ընտանիքին և կվայելեն լավ ժամանցն ընտանիքի հետ:
Ուժերը վերականգնելու համար խորհուրդ է տրվում կատարել կարճ ուղևորություններ, որոնք կօգնեն հանգստացնել ուղեղը:




Լրահոս