Վահե Ավետյանի հուղարկավորությունը վերածել համաժողովրդական սգո եվ լուռ ցասումի միջոցառման. Սարդարապատ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սարդարապատ” շարժումը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
“”Սարդարապատ” շարժումն արժանապատվություն ունեցող և ապագայի մասին մտահոգ բոլոր քաղաքացիներին կոչ է անում համախմբվել և Վահե Ավետյանի հուղարկավորության արարողությունը վերածել համաժողովրդական սգո և լուռ ցասումի միջոցառման: Միջոցառման նպատակն է հոգևոր ու բարոյական աջակցությամբ մեղմել զոհվածի հարազատների՝ հանցավոր ամենաթողության դեմ անզորությունից բազմապատկված վիշտը, ինչպես նաև վարչախմբին հստակ և վճռական կերպով ցույց տալ, որ հայ ժողովուրդը, այլևս ինքնակազմակերպվելով, տեր է կանգնում երկրին ու իշխանությանը և օրենքին համապատասխան պատժելու է բոլոր հանցագործներին:
“Սարդարապատ” շարժման նախաձեռնող խումբը բոլոր մտահոգ մարդկանց առաջարկում է այսօրև ժամը 17:00-ին հավաքվել Ազատության հրապարակում՝ Վահե Ավետյանի հուղարկավորության կազմակերպման հանրային հանձնաժողով ստեղծելու նպատակով”:




Լրահոս