ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ և ինչպես կհեռանա Սերժ Սարգսյանը. կանխատեսում է էքստրասենսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էքստրասենսային զգացողություն՝ տերմին, որն օգտագործվում է, իբրև թե, գոյություն ունեցող ոչ սովորական մարդկային ունակություններն ու ընկալումները նկարագրելու համար: Էքստրասենս՝ գուշա՞կ, թե՞ պարզապես արտասովոր ձիրքով օժտված մարդ:

Նրանք միշտ են եղել: Նրանց հաճախ արգելել են, հետապնդել ու նույնիսկ այրել խարույկի վրա: Ոմանք նրանց անվանում են խորամանկ շորթողներ, մյուսները վստահ են` այդ ամենն ի վերուստ տրված շնորհ է: Նրանք այցելուների պակաս երբեք չեն ունեցել ու չեն էլ ունենա. մարդիկ նրանց դիմում են, երբ կորցնում են կողմնորոշումը: Դիմում են, քանի դեռ հավատում են, որ նրանք կօգնեն: Կամ էլ դիմում են պարզապես հետաքրքրությունից դրդված:

Էքստրասենսն այն մարդն է, ով, ենթադրաբար, ունի էքստրասենսային զգացողություն: Նրանք հիմնականում զբաղվում են հիվանդությունների «ախտորոշմամբ», «փնտրում» են անհետ կորած մարդկանց, «գուշակում» են ապագան և այլն:

Միջազգային կարգի էքստրասենս, եվրոպական երկրներում և Ռուսաստանում բազմաթիվ դիպլոմների և մեդալների արժանացած, հավաստագրերով արտոնված մոսկվաբնակ Սեդա Վարդանյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ չի կարող ասել, թե ինքն ինչպես է կարողանում կանխատեսումներ անել:

Սեդա Վարդանյան անունը Հայաստանում քչերը գիտեն, իսկ Ռուսաստանում և եվրոպական երկրներում նրան լավ են ճանաչում:

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս