Գողություն՝ ատամնաբուժարանից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է ատամնաբուժական բաժանմունքից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ին` ժամը 14:00-ի սահմաններում. առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) «Նաիրի բժշկական կենտրոնի» ատամնաբուժական բաժանմունքի սպասասրահի բազմոցին դրված պայուսակից հափշտակել է քաղաքացուհու դրամապանակը, որի մեջ եղել է ինչպես կանխիկ գումար, այնպես էլ՝ բանկային քարտ:

Քննության տվյալներով՝ գողացված քարտով նույն օրը կատարվել է նաև գործարք և բանկոմատից կանխիկացվել գումար՝ քաղաքացուհուն պատճառելով զգալի չափի նյութական վնաս:

Նախաքննության ընթացքում ստացվել է ատամնաբուժական բաժանմունքի անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, որտեղ երևում են երկու անհայտ անձինք՝ վերոնշյալ հանցավոր արարքի ենթադրյալ կատարողները։

Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին (անձանց) կամ որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին




Լրահոս