Վրաստանը պահանջում է Ուկրաինայից արտահանձնել Սաակաշվիլիին

Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Ուկրաինայի իշխանություններին՝ հետախուզման մեջ գտնվող անձի՝ երկրի նախկին նախագահի արտահանձման խնդրանքով:

Սաակաշվիլիից բացի Թբիլիսին նաև պահանջում է արտահանձնել արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին:

Վրաստանի դատախազությունն ընդգծում է, որ Ադեիշվիլին հետախուզվում է Ինտերպոլով, հայտնում է BBC-ն:

Հավելենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին նշանակել է Բարեփոխումների խորհրդակցական միջազգային խորհրդի ղեկավար: