Հնարավոր է՝ կրակողը շատ մոտ է կանգնած եղել Բորիս Նեմցովին. հարցազրույց վկաներից մեկի հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անմիջական ականատեսներից մեկը պատմել է Բորիս Նեմցովի սպանության հանգամանքների մասին: LifeNews  հրապարակել է հարցազրույց` ռուս ընդդիմադիր քաղաքական գործչի սպանության գործով անցնող 3 հիմնական վկաներից մեկի հետ:

Վկան պատմել է, որ տեսել է փախչող տղամարդու, որի հետևից հասնել չի հաջողվել: Նա փորձել է օգնություն ցուցաբերել պառկած տղամարդուն, ում կողքին կին է կանգնած եղել:

Աղբյուրը նշում է, որ կարծիք կա, թե հնարավոր է՝ կրակոց արձակողը իր թիրախին շատ մոտ է կանգնած եղել:




Լրահոս