Այսօր սպասվում են տեղումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային, նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով: Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում՝ բուք և ցածր տեսանելիություն:

Մարտի 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով, 7-9-ին կբարձրանա 12-14 աստիճանով:

Երևանում մարտի 5-ին սպասվում են տեղումներ, գիշերը բարձրադիր գոտիներում` ձյան տեսքով: 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս