«Օրենքով գող» Արմեն Ղազարյանը (Պզո) Հայաստան այցելելու վիզա չի ստացել. 1in.am

«Օրենքով գող» Արմեն Ղազարյանը (Պզո) Հայաստան այցելելու վիզա չի ստացել. 1in.am

1in,am-ը գրում է. «Թեև երեկ մամուլը միանգամից հեղեղվեց տեղեկությամբ, թե ԱՄՆ-ում գտնվող «օրենքով գող» Պզոն առաջիկա շաբաթվա մեջ այցելելու է Հայաստան և արդեն իսկ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատնից ստացել է Հայաստան մուտքի վիզա, սակայն «Առաջին լրատվական»-ը և՛ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունից, և՛ Լոս Անջելեսի Հայաստանյան հյուպատոսությունից պարզել է, որ Արմեն Ղազարյան անունով անձից Հայաստան մուտքի վիզա ստանալու դիմում չի ստացվել:

Նշենք նաև, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Պզոն, այնուամենայնիվ, Հայաստան կգա՝ լուծելու իր ազգականի՝ Երրորդմասցի Լյովիկի սպանության վրեժը: Նրա մարդիկ այս օրերին ակտիվ գործունեություն են ծավալում Երևանում՝ սպասելով Պզոյի վերջնական հրահանգներին:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: