Հակառակորդի կողմում հայտնված պայմանագրային զինծառայողի հայրը տարվել է ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ երեկ հակառակորդի կողմում հայտնված պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի հայրը` Արարատ Գրիգորյանը, տարվել է ԼՂՀ ոստիկանության Մարտունու բաժին: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Հավելենք, որ զինծառայողը սահմանն անցնելուց առաջ մարտական հենակետում է թողել իր մոտ եղած ողջ զենք-զինամթերքը:

Հիշեցնենք, որ երեկ` ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Գրիգորյանը: Հավելենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով (դասալքությունը՝ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից)։ Կատարվում է նախաքննություն:




Լրահոս