Ամեն ինչ նորմալ է, տրամադրությունը՝ լավ. ինչ վիճակում է Խաչիկից առևանգված գյուղացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր համագյուղացին է, տեսել եմ, խոսել եմ հետը, ամեն ինչ նորմալ էր, տրամադրությունը՝ լավ, ավել բան չեմ կարող ասել, քանի որ այդ գործով զբաղվում են իրավապահները: Այս մասին այսօր ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնքի վարչական ղեկավար Հուսիկ Սահակյանը:

Նշենք, որ այսօր մամուլում լուր է հրապարակվել այն մասին, թե շաբաթներ առաջ Վայոց Ձորի Խաչիկ գյուղի տարածքից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանցիներն առեւանգել են գյուղի մի բնակչի` 60-ամյա Աշոտ Խաչատրյանին, ապա մոտ մեկ շաբաթ նրան իրենց մոտ պատանդ պահելուց հետո վերադարձրել են։

Լիդա Եղիազարյան




Լրահոս