ESPN-ը շփոթել է Վրաստանի եւ ԱՄՆ-ի դրոշները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի՝ Վրաստան – Իսպանիա (0:1) խաղի ցուցադրման ժամանակ ամերիկյան ESPN հեռուստաընկերությունը շփոթել է ԱՄՆ-ի եւ Վրաստանի դրոշները, տեղեկացնում է sportsrubbish.com-ը: Հեռուստաընկերության աշխատակիցների սխալը կարելի է բացատրել նրանով, որ ԱՄՆ-ում կա Ջորջիա (Georgia) նահանգ: Նախկինում եւս այս նահանգի անվանման հետ կապված մի շարք նմանատիպ վրիպումներ են եղել:
Հիշեցնենք, որ վրացիների հետ արտագնա խաղում աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը միայն 86-րդ րոպեին կարողացավ խփել հաղթական գնդակը: Աչքի ընկավ “Վալենսիայի” հարձակվող Ռոբերտո Սոլդադոն:
NEWS.am Sport




Լրահոս