Բունդեսթագում ներկայացված բանաձևի տեքստում բացակայում է ցեղասպանություն եզրույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրապարակվել է Օսմանյան Թուրքիայի տարածքում 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ բանաձևի տեքսը, որը ապրիլի 24-ին պետք է ներկայացվի Գերմանիայի Բունդեսթագում: Ինչպես փոխանցում է գերմանական Die Presse թերթը, բանաձևի տեքստը չի պարունակում ցեղասպանություն բառը:

Այդուհանդերձ, Գերմանիայի խորհրդարանը այդ բանաձևով Թուրքիային կոչ է անում ճանաչել կատարված փաստը։

Նշենք, որ վերջին ամիսներին Բունդեսթագում 4 խորհրդարանական խմբակցություններից պատգամավորների խումբ է ստեղծվել, որը քննարկում է, թե ինչպիսին պետք է լինի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի վերաբերյալ Գերմանիայի դիրքորոշումը:

Կանաչների միության անդամ Ջեմ Օզդեմիրն ու Ձախակողմյան կուսակցության ներկայացուցիչ Պյոտր Պաուն հանդես են գալիս Գերմանիայի խորհրդարանի բանաձևում ցեղասպանություն բառը ներառելու կողմից: Մինչ դեռ սոցիալ-դեմոկրատներն ու իշխող կուսակցությունից պատգամավորները գերադասում են խուսափել ցեղասպանություն եզրույթից:




Լրահոս